Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Սորոսը պատրաստ է 1 մլրդ դոլար ներդնել ՈՒկրաինայի տնտեսության մեջ

Սորոսը պատրաստ է 1 մլրդ դոլար ներդնել ՈՒկրաինայի տնտեսության մեջ
30.03.2015 | 14:57

Open Society Foundations-ի հիմնադիր և ղեկավար Ջորջ Սորոսը Standard պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ կարող է 1 մլրդ դոլար ներդնել ՈՒկրաինայի տնտեսության մեջ: Պարբերականը զուգահեռ է անցկացրել Սորոսի և Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի միջև, որ միլիարդավոր դոլարներ է ներդրել Աֆրիկայի զարգացման համար: Standard-ի հարցին՝ արդյոք Սորոսը կարո՞ղ էր ընդօրինակման նույնպիսի օրինակ դառնալ, բայց ՈՒկրաինայի համար՝ նա պատասխանել է. «Ես պատրաստ եմ»: «Կան կոնկրետ ներդրումային գաղափարներ, օրինակ՝ ներդրումներ գյուղատնտեսությունում կամ ենթակառուցվածքային նախագծերում: Ես 1 մլրդ դոլար կներդնեի»,- հավելել է Սորոսը:

Դիտվել է՝ 2569

Մեկնաբանություններ